• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Strada Armenească» հայկական ամառային փառատոնի 10-րդ հոբելյանական թողարկումը Բուխարեստում

31 հուլիսի, 2026

Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Բուխարեստի բուսաբանական այգում անցկացվել է «Strada Armenească» (Հայկական փողոց) փառատոնի 10-րդ հոբելյանական թողարկումը, որի ընթացքում լայնորեն հանրահռչակվել են հայկական մշակույթը, արվեստը, ավանդույթներն ու խոհանոցը:

Միջոցառումն իրականացվել է Ռումինահայոց միության Հայկական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Ռումինիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև առաջին անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ:

Եռօրյա փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել Հայաստանից, Ռումինիայից և Մոլդովայից ճանաչված արտիստների բացօթյա համերգներ: Գլխավոր բեմին Հայաստանը ներկայացրել էն «Աննա Կոստանյան և Դավիթ Մելքոնյան» քառյակը և «Կաթիլ» բենդը: Հայկական պարարվեստը ներկայացրել են «Վարդավառ» և «Հայկյաններ» համույթները:

Փառատոնի տասնյակ հազարավոր հյուրերին է ներկայացվել հայկական ապրանքատեսակների տաղավար, որտեղ ներառվել են առաջին անգամ Հայաստանից Ռումինիա ներկրված բազմաթիվ ապրանքատեսակներ։

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացված է եղել առանձին տաղավարով, ինչի շրջանակներում նաև անցկացվել է Երևան ուղևորությունների խաղարկություն: Բուխարեստի բուսաբանական այգում ստեղծված փառատոնային ավանի տաղավարներում անցկացվել են նաև հայկական արվեստի և արհեստի բազմատեսակ վարպետաց դասեր։

Փառատոնի օրերին, Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ փառատոնային ավան են այցելել երկրի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, պետական և քաղաքական գործիչներ, Ռումինիայում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագիտական կորպուսի այլ անդամներ:

Բուխարեստում ամառային ամենահայտնի և սպասված միջոցառումներից մեկը դարձած «Strada Armenească» փառատոնին լայնորեն անդրադարձել են ռումինական առաջատար զանգվածային լրատվամիջոցները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: