• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ       

Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. դեկտեմբերի 17-ին:

2019թ․ հուլիսի 4-ին ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին։

2017թ. նոյեմբերի 17-ին Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2013թ-ին Երևանում կայացել է Հայ-ռումինական միջկառավարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 4-րդ նիստը:

Այցեր

Ռումինիա

1991թ.

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական այց

1994թ.

ԱԳ նախարար Վահան Փափազյանի պաշտոնական այց

1994թ.

Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի աշխատանքային այց

1994թ.

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այց

1995թ.

Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի և վարչապետ Հրանտ Բագրատյանի աշխատանքային այցը

1995թ.

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին I այց

1996թ.

ԱԳ նախարար Վահան Փափազյանի աշխատանքային այց

1998թ.

Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պաշտոնական այց

1998թ.  

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այց

1999թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պաշտոնական այց

2000թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այց

2000թ.

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի այց

2001թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այց

2003թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այց

2006թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այց

2008թ.

Վարչապետ, ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այց

2008թ.

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II պատրիարքական այց

2009թ.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց

2011թ.

Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այց

 2012թ.

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II այց

2012թ.

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այց

Հայաստան

1995թ.

ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուի պաշտոնական այց

1996թ.

Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուի պաշտոնական այց

1996թ.

Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Թեոկտիստի այց

1997թ.

Սենատի նախագահ Պետրե Ռոմանի պաշտոնական այց

1998թ.

Ռումինիայի նախագահ Էմիլ Կոստանտինեսկուի պաշտոնական այց

2001թ.

ԱԳ նախարար Միրչա Ջոանայի պաշտոնական այց

2001թ.

Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Թեոկտիստի այց

2001թ.

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, արտաքին գործերի նախարար Ադրիան Սեվերինի աշխատանքային այց

2001թ.

Նախագահ Իոն Իլիեսկուի պաշտոնական այց

2006թ.

Նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնական այց

2008թ.

ԱԳ նախարար Լազար Կոմանեսկուի պաշտոնական այց

2011թ.

ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկիի պաշտոնական այց

2013թ.  

Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի պաշտոնական այց

Իրավապայմանագրային դաշտ

  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ստորագրվել է 1991թ. դեկտեմբերի 17-ին Բուխարեստում:
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մասին: Ստորագրվել է 1991թ. դեկտեմբերի 17-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին: Ստորագրվել է 1991թ. հոկտեմբերի 10-ին Բուխարեստում:
  • Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև: Ստորագրվել է 1994թ. ապրիլի 20-ին Բուխարեստում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին: Ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության միջև գիտական ու տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում:
  • Պայմանագիր Հայաստանի ռադիոհեռուստատեսության և Ռումինիայի հեռուստատեսության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում:
  • Պայմանագիր Հայաստանի ռադիոհեռուստատեսության և Ռումինիայի ռադիոյի միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում:
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության և Ռումինիայի «Ռոմպրես» ազգային լրատվական գործակալության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում:
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև բարեկամության և համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռումինիայի առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. նոյեմբերի 22-ին Երևանում:
  • Հուշագիր մտադրությունների մասին ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև: Ստորագրվել է 1995թ. ապրիլի 25-ին Երևանում:
  • Արձանագրություն Ռումինիայի պետական նախարար, արտաքին գործերի նախարար Թ.Մելեշկանուի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի մասին: Ստորագրվել է 1995թ. ապրիլի 25-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության զարգացման մասին: Ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության և Ռումինիայի գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ: Ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին Երևանում:
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին: Ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև 1996-1998 թվականների համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին: Ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև միջազգային համակցված փոխադրումների մասին: Ստորագրվել է 1998թ. հուլիսի 3-ին Երևանում:
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև գործընկերության և համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. հուլիսի 3-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1999թ. հուլիսի 26-ին Բուխարեստում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2000թ. ապրիլի 5-ին Բուխարեստում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2000թ. ապրիլի 5-ին Բուխարեստում:
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ռումինիայի Նախագահի միջև: Ստորագրվել է 2000թ. ապրիլի 5-ին Բուխարեստում:
  • Արձանագրություն հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի վերաբերյալ: Ստորագրվել է 2000թ. ապրիլի 6-ին Բուխարեստում:
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև 2001-2004թթ. մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 18-ին Բուխարեստում:
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարում համագործակցության մասին: Ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 31-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության և համագործակցության մասին: Ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 31-ին Երևանում:
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության նախագահի և Ռումինիայի նախագահի միջև: Ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 31-ին Երևանում:
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ռումինիայի Նախագահի միջև: Ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 17-ին Բուխարեստում:
  • Համաձայնագիր ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Ռումինիայի գյուտերի և ապրանքային նշանների պետական գրասենյակի միջև արդյունաբերական սեփականության պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 17-ին Բուխարեստում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման վերաբերյալ: Ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 17-ին Բուխարեստում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև եվրոպական և եվրատլանտյան համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին Երևանում:
  • Լրացուցիչ արձանագրություն ՀՀ Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև 1994 թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` ՀՀ Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի: Ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին Երևանում:
  • ՀՀ Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին 1991 թ. հոկտեմբերի 4-ին ստորագրված Համաձայնագիրը փոփոխող արձանագրություն: Ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին Երևանում, ուժի մեջ է մտել 2008թ. մարտի 20-ին:
  • Ծրագիր ՀՀ Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին 2006-2010 թթ. համար: Ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին Երևանում:
  • ՀՀ Նախագահի և Ռումինիայի Նախագահի Համատեղ հայտարարություն: Ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին: Ստորագրվել է 2011թ. ապրիլի 21-ին Բուխարեստում:
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2011թ. սեպտեմբերի 8-ին, Բուխարեստում:

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի և Ռումինիայի միջև ապրանքաշրջանառությունը
/հազար ԱՄՆ դոլար/

 

Ներմուծում

Արտահանում

2014թ.

54.2

39467.7

2015թ.

38357.8

17633.3

2016թ.

26584

15083.2

2017թ.

9414.5  

 3542.9

2018թ.

 54937.3

 14363.9

2019թ. 

15023.3

137.6

2020թ.

10455

107.9

2021թ.

19120.9

159.4

Թարմացված է 02.03.2022թ.

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: