• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում կայացավ «Պարոն Ազնավուր» ֆիլմի պրեմիերան

19 մարտի, 2025

Մարտի 19-ին Բուխարեստի Էլվիրե Պոպեսկուի անվան կինոթատրոնում Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինիայում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ կայացավ ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի կենսագրապատում «Պարոն Ազնավուր» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմի ցուցադրությամբ պաշտոնական մեկնարկ տրվեց Ռումինիայում Ֆրանսիական ֆիլմերի ամենամյա փառատոնին, որին այս տարի որպես գործընկեր մասնակցում է ՀՀ դեսպանությունը։ Փառատոնի շրջանակներում «Պարոն Ազնավուր» ֆիլմը և ֆրանսիական մի շարք այլ նոր ֆիլմեր կցուցադրվեն Ռումինիայի 12 քաղաքներում։

Ֆիլմի ցուցադրությանը նախորդեց կինոփառատոնի բացման ազդարարումը Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ժուլիեն Լյուկեզիի կողմից։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի կյանքի և գործունեության մեծ նշանակությունը ոչ միայն հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար, այլև ֆրանկոֆոնիայի միջազգային առաջխաղացման գործում։

Ֆիլմի ցուցադրությանը, ինչպես նաև դրան նախորդած ընդունելությանը մասնակցեցին ռումինացի պաշտոնյաներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռումինահայ համայնքի անդամներ, մշակույթի բազմաթիվ գործիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: