• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպանի այցելությունը Բայա Մարե քաղաք

15 դեկտեմբերի, 2024
Դեկտեմբերի 14-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը այցով գտնվել է Բայա Մարե քաղաքում։
 
Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Բայա Մարեի նորընտիր քաղաքապետ Յոան-Դորու Դընկուշի հետ։ Հանդիպմանը երկուստեք արժևորվել է ազգային փոքրամասնությունների հարուստ պատմություն ունեցող քաղաքի զարգացման և միջմշակութային համերաշխության գործում հայ համայնքի կարևոր ներդրումը, ինչպես նաև հայ-ռումինական ապակենտրոնացված համագործակցության համատեքստում Բայա Մարե քաղաքի ակտիվ ներգրավման հեռանկարները։
 
Դեսպան Գալստյանը և քաղաքապետ Դընկուշը Ռումինահայոց միության Բայա Մարեի մասնաճյուղի նախագահ Սորին Գդլեանի հրավերով ներկա են գտնվել Ռումինիայի ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված «Միասին» գիտաժողովին՝ կազմակերպված քաղաքի հայ և գերմանական համայնքների կողմից ՀՀ դեսպանի բարձր հովանու ներքո։ 
 
Գիտաժողովին հաջորդել են մշակութային միջոցառումներ, որին մասնակցել են նաև տեղի հունգարական, հրեա, լեհ և սլովակ համայնքների, ինչպես նաև Ռումինահայոց միության այլ մասնաճյուղերի ղեկավարներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: