• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Բուխարեստի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Նիկոլայե Իստուդորի հետ

04 հունիսի, 2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Բուխարեստի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Նիկոլայե Իստուդորի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 4-ին Ռումինայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը ճանաչողական այց է կատարել Բուխարեստի տնտեսագիտական համալսարան և հանդիպել ռեկտոր Նիկոլայե Իստուդորի հետ։

Հանդիպմանը քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում հայ-ռումինական հարաբերությունների ընթացքը, իրականացվող համատեղ ծրագրերը, համալսարանների միջև առկա շփումների առավել ակտիվացման և միջհամալսարանական համագործակցության նոր ձևաչափերի հաստատման հեռանկարները։

Ընդգծվել է Բուխարեստի տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև գործընկերային կապերի հաստատման կարևորությունը, այդ թվում դասախոսների փոխայցելությունների և ուսանողների փոխանակման, ինչպես նաև միջազգային կրթական, վերապատրաստման և շարժունակության ծրագրերի շրջանակներում համագործակցության միջոցով։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռումինիայի երկկողմ տնտեսական հարաբերությունների ներուժը վերհանելու նպատակով համալսարանների հետազոտական կենտրոնների միջև կանոնավոր շփումները և հետազոտությունների իրականացումը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: