• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը Ռումինիայում

21 սեպտեմբերի, 2026

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի կապակցությամբ Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սեպտեմբերի 21-ին Բուխարեստի «Դիվանագիտական ակումբում» կազմակերպել է պաշտոնական ընդունելություն և մշակութային երեկո։

ՀՀ ազգային տոնին նվիրված ելույթներով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը, Ռումինիայի Սենատի փոխնախագահ Միհայ Կոտեցը, ով նաև ներկայացրել է Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի ուղերձը, և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ռազմավարական և գլոբալ հարցերով պետքարտուղար Անա Տինկան։

Անկախության տոնին նվիրված իր ուղերձում դեսպան Տիգրան Գալստյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արձանագրած ձեռքբերումներին՝ ընդգծելով խաղաղության և իրական ինքնիշխանության առանցքային կարևորությանը պետականության հարատևության համար։ ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանի պետականությունը լինելով սերունդների դարավոր երազանք, վերականգնման պահից ի վեր անցել է անհրաժեշտ վերաիմաստավորվման փուլերով՝ երազանքից վերափոխվելով առկա արժեքի, որի գերնպատակն է քաղաքացու սոցիալ-տնտեսական բարեկեցության մշտական ապահովումն և անդադար առաջխաղացումը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացման տեսլականին, դեսպան Գալստյանը մասնավորապես նշել է տարածաշրջանային փոխկապակցվածության առկա ծրագրերը որպես Հայաստան-Ռումինիա երկկողմ փոխշահավետ հարաբերությունների առավել խորացման շրջադարձային հնարավորություն։ ՀՀ դեսպանը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին, պատմական բարեկամության և մշակութային ամուր կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները հավելվել են արագ զարգացող քաղաքական և առևտրատնտեսական փոխշահավետ գործընկերությամբ։

Ռումինիայի Սենատի փոխնախագահ Միհայ Կոտեցը, իր ելույթում փոխանցել է Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է, որ Ռումինիան բարձր է գնահատում երկու ժողովուրդների պատմական և մշակութային կապերը, ռումինահայ համայնքի կարևոր դերը և վերահաստատում իր աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև հույս հայտնում, որ խորհրդարանական ուղիղ երկխոսությունը կշարունակի նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Փոխնախագահ Կոտեցը, իր անունից շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Ռումինիայի հարաբերությունների առանձնահատուկ նշանակությունը։ Կարևորել է վերջին տարիների երկկողմ երկխոսության առաջընթացը և ձեռքբերումները՝ մաղթելով փոխշահավետ համագործակցության նորանոր զարգացումներ գալիք ժամանակաշրջանում։

Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական և գլոբալ հարցերով պետքարտուղար Անա Տինկան, շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Ռումինիայի միջև ընդհանուր արժեքների, փոխադարձ հետաքրքրությունների և դարավոր մարդկային ու մշակութային կապերի վրա հիմնված բարեկամությունը։

Պետքարտուղար Տինկան, ընդգծելով որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները նոր թափ են ստանում, կարևորել է նաև Սևծովյան տարածաշրջանը Հարավային Կովկասին և եվրոպական ավելի լայն տնտեսական տարածքին կապող ենթակառուցվածքային և հաղորդակցային կապերի զարգացումը, ինչպես նաև Ռումինիայի աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացմանը։

Պաշտոնական միջոցառմանը հաջորդել է ՀՀ Անկախության տոնին նվիրված մշակութային բացօթյա տոնակատարություն՝ Հայ Մշակույթի Կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «Վարդավառ» հայկական պարային համույթի, ռումինահայ ջազային կոմպոզիտոր Կարպիս Դեդեյանի ստեղծագործություններով էթնոջազային նվագախմբի, ինչպես նաև Լիջիա Քեշիշյանի և Լուկաս Մոլինայի ժամանակակից երաժշտական կատարումներով։ Նորաստեղծ Ռումինահայ գործարար խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպվել է հյուրերի համար հայկական ուտեստների և խմիչքների համտեսում։

 

Միջոցառանը ներկա են գտնվել ռումինացի բազմաթիվ սենատորներ, պատգամավորներ, պետքարտուղարներ, քաղաքապետեր և այլ պաշտոնատար անձինք, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մեծաքանակ ներկայացուցիչներ, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ հոգևորականության ներկայացուցիչներ,  Ռումինահայոց միության ղեկավար կազմը՝ նախագահ Վարուժան Ոսկանյանի և պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի գլխավորությամբ, ռումինացի գործարարներ, առևտրատնտեսական պալատների ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական, փորձագիտական և լրագրողական շրջանակների գործիչներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: