• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայկական փառատոն և գործարար համաժողով Ռումինիայի Գեորգեն քաղաքում

04 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 4-ից 6-ը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Հայկական փառատոնը, որն այս տարի նշանավորվեց տեղական և Հայաստանից ժամանած փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությամբ գործարար համաժողովի անցկացմամբ։

Փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Գեորգեն այցելեց Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը՝ Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հայդու Գաբորի և պատգամավորներ Բենդե Շանդորի, Բոգլարկա Կանտորի և Պաուլ Կոտիրլետի հետ միասին։ Հանդիսավոր մեկնարկն ազդարարվեց Գեորգենի հունգարահայ համայնքի ղեկավար Լասլո Կուլչարի, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագիի և Հայաստանից ժամանած գործարարների խումբը ղեկավարող Միջազգային գործարար կապերի խորհրդի անդամ Անահիտ Սիմոնյանի կողմից։ Ներկաներին տեսաուղերձով ողջույնի խոսք ուղղեցին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները և հեռավար մասնակիցներն ունեցան մի շարք B2B հանդիպումներ և քննարկումներ՝ ներկայացնելով իրենց ընկերությունների գործունեությունն ու արտադրանքը, ինչպես նաև գործընկերների հետ մտքեր փոխանակեցին ներդրումային և արտահանման հնարավորությունների և հետագա ուղիղ համագործակցության հեռանկարների շուրջ։

Եռօրյա փառատոնի միջոցառումներին մասնակցեցին տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր՝ հաղորդակից դառնալով Հարգիտա նահանգին բնորոշ և յուրահատուկ բազմադարյա հունգարահայ մշակույթին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: