• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանը մասնակցել է Բուխարեստում անցկացված "Եվրոպական երկխոսություններ" միջոցառումների շարքին

05 հունիսի, 2025

Հունիսի 3-5-ը Ռումինիայում Ֆրանսիայի դեսպանության և Բուխարեստի ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ տեղի է ունեցել եվրոպական մի շարք երկրների փորձագետների և ուսանողների մասնակցությամբ միջոցառումների շարք՝ "Եվրոպական երկխոսություններ" նախաձեռնության շրջանակներում։

Հունիսի 5-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը որպես բանախոս մասնակցել է "Դիվանագիտությունը հակամարտություններով լի աշխարհում" խորագրով կլոր սեղանին, որի ընթացքում անդրադարձ է կատարվել եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրադրությանը և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներում դիվանագիտության դերին։

ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ դիվանագիտությունը պետք է ակտիվորեն ծառայի հակամարտությունների կանխմանը և կայուն խաղաղության հաստատմանը, ոչ թե միայն դրանց հետևանքների մեղմմանը՝ ընդգծելով նաև ժողովրդավարական արժեքների և հիմնարար ազատությունների պաշտպանության առանցքային կարևորությունն արդի մարտահրավերներին հասարակությունների դիմակայունությունն ապահովելու հարցում։

Կլոր սեղանին հաջորդել է ներկաների հետ հարցուպատասխան։ "Եվրոպական երկխոսությունների" շրջանակներում հունիսի 4-ին նաև տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ֆրանսիական և ռումինական համալսարանների մի շարք ուսանողների հետ, ովքեր Ռումինիայում Հայաստանի, Ֆրանսիայի և Մարոկկոյի դեսպաններին են ներկայացրել եվրոպական տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների առնչությամբ իրենց հետազոտություններն ու եզրահանգումները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: