• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ուսանողների հետ հանդիպում-քննարկում Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետում

09 մայիսի, 2025
Ուսանողների հետ հանդիպում-քննարկում Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված Բուխարեստի համալսարանի Քաղաքական գիտությունների ֆակուլտետի կողմից կազմակերպված փառատոնի շրջանակներում «Դեսպանների ժամ» հանդիպում-քննարկմանը համալասարանի ուսանողության և պրոֆեսորական կազմի ներկայացուցիչների հետ։

ՀՀ դեսպանը, Ռումինիայում Իտալիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի իր գործընկերների հետ միասին ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում դիվանագիտական գործունեության առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով դրանց հասցեագրման համար անհրաժեշտ նորարար լուծումներ գտնելու կարողունակության ձևավորումը։

Ուսանողության հետ ինտերակտիվ քննարկման և հարցուպատասխանի ընթացքում դեսպան Գալստյանն անդրադարձել է Հարավային Կովկասում, ինչպես նաև գլոբալ անվտանգային զարգացումներին և դրանց լուծմանն ուղղված ջանքերում դիվանագիտական անդադար աշխատանքի կենսական կարևորությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: