• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

27 ապրիլի, 2025

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։

Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանը մասնակցել են նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու և կրոնական այլ ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք բարեկամ երկրների դեսպաններ և դիվանագետներ։

Ներկաներին ուղղված իր ուղերձում դեսպան Գալստյանը կարևորել է հավաքական գիտակցության մեջ հայերի, որպես ցեղասպանության դեմ հաղթանակած և ինքնիշխանություն վերգտած ժողովուրդ լինելու փաստի ամրագրումը՝ շեշտելով, որ Սուրբ Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ուղին Հայոց անկախ պետականության զորեղացումն է, և դրա սահմաններից դուրս՝ վերապրածների սերունդների հայապահպանությունը։

Ելույթներով հանդես են եկել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոսը և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։

Արարողության ավարտին Մայր տաճարի տարածքից բաց են թողնվել սպիտակ աղավնիներ՝ ի նշան խաղաղության, որպեսզի այլևս երբեք մարդկությունն ականատես չլինի ցեղասպանության արհավիրքին։

Ապրիլի 24-ին և դրան հաջորդող օրերին Բուխարեստում և Ռումինիայի մի շարք այլ հայաշատ քաղաքներում անցկացվել են տասնյակից ավելի հիշատակի միջոցառումներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: