• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանդիպում Ռումինիայի Ներդրումների և արտաքին առևտրի ռումինական գործակալության նախագահ պաշտոնակատարի հետ

24 մարտի, 2025

Մարտի 24-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Ներդրումների և արտաքին առևտրի ռումինական գործակալության նախագահի պաշոտանակատար Դորու-Կլաուդիան Ֆրունզուլիկայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ռումինիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ռումինական տնտեսական համագործակցության առավել խորացման համար առկա դրական նախադրյալները, մտքեր փոխանակել երկու երկրների կառավարությունների կողմից վարվող ներդրումային քաղաքականության և արտաքին առևտրի բնագավառում վերջին զարգացումների շուրջ։

Դեսպան Գալստյանը ռումինացի զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը, ընդգծելով դրա ռազմավարական կարևորությունը Սևծովյան տարածաշրջանում առևտրաշրջանառության առավել խթանման և տնտեսական համապարփակ զարգացման տեսանկյունից։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել համագործակցությունը համատեղ նախագծերի իրականացման տեսքով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: