• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանը մասնակցել է Ռումինիայի Բրաշով քաղաքում անցկացվող «Ֆրանկոֆոնիայի օրերին»

19 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 18-ից 19-ը Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը այցելել է Բրաշով՝ մասնակցելու Ռումինիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի հովանու ներքո անցկացվող «Ֆրանկոֆոնիայի օրեր» խորագրով միջոցառումներին։

Այցելության ընթացքում ՀՀ դեսպանը, Կանադայի, Կոնգոյի, Մարոկկոյի, Շվեյցարիայի, Վիետնամի և Ֆրանսիայի դեսպանների հետ միասին մասնակցել է Բրաշովի ֆրանկոֆոն գործարար ակումբի կողմից կազմակերպված տնտեսական ֆորումի կլոր սեղանին՝ տեղի գործարարներին ներկայացնելով Հայաստանի տնտեսական զարգացման վերջին ցուցանիշները, առևտրատնտեսական և ներդրումային հեռանկարները, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկատերերի համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։

«Ֆրանկոֆոնիայի օրերի» շրջանակներում ֆրանկոֆոն դեսպանների խումբն այցելել է նաև Տրանսիլվանիայի համալսարան և Բրաշովի տարբեր ձեռնարկություններ՝ հանդիպելով ֆրանկոֆոն գործարարների և ուսանողների հետ։

Միջոցառումներին մասնակցել են Բրաշովի տեղական և տարածքային կառավարման ղեկավար կազմը և գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: