• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը մասնակցել է Բուխարեստի թատրոնի և կինոյի համալսարանի` 2024-2025թթ․ ուսումնական տարվա մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը

01 հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 1-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը մասնակցել է Բուխարեստի թատրոնի և կինոյի համալսարանի` 2024-2025թթ․ ուսումնական տարվա մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը։ "Ավելի լավ միասին" խորագրով ուսումնական տարվա բացման արարողության ընթացքում տրվել է Երևանի և Բուխարեստի` արվեստի ոլորտում մասնագիտացված վերոնշյալ բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների փոխայցելության ծրագրի մեկնարկը՝ ՀՀ դեսպանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկ Պոպի, Բուխարեստի թատրոնի և կինոյի համալսարանի ռեկտոր Լիվիու Լուկաչիի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի ներկայությամբ։

Իր բացման խոսքում ՀՀ դեսպանը ողջունել է ՖՄԿ տարածաշրջանային ներկայացուցչության ջանքերով իրականացվող ծրագրի մեկնարկը՝ կարևորելով հայ և ռումին երիտասարդների միջև ուսանողական կապերի ակտիվացումը և դրա շարունակականությունը՝ միաժամանակ մաղթելով Բուխարեստի թատրոնի և կինոյի համալսարանի բոլոր ուսանողներին և պրոֆեսորական կազմին հաջողություններով լի ուսումնական տարի։

Նույն օրը ծրագրի շրջանակներում կայացել է երկու համալսարանների հայ և ռումին ուսանողների համատեղ թատերական ներկայացումը Սերգեյ Փարաջանովի "Նռան Գույնը" ֆիլմի մոտիվներով՝ նվիրված աշխարհահռչակ հայ կինոգործչի 100-ամյակին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների այս տարվա օրացույցում։

Ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի ռումինացի ուսանողների խմբի Հայաստան այցելությամբ:

Հոկտեմբերի 4֊ին դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ ծրագրի մասնակից հայ և ռումին ուսանողների և դասախոսների, երկու համալսարանների ռեկտորների և ՖՄԿ տարածաշրջանային ներկայացուցչի, բազմաթիվ այլ հյուրերի և աջակիցների մասնակցությամբ։
 
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: