• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում անցկացվել է «Strada Armeneasca» (Հայկական փողոց) ամենամյա փառատոնը

04 օգոստոսի, 2024

Օգոստոսի 2-ից 4-ը Բուխարեստում, Ռումինահայոց միության և Հայկական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ անցկացվել է «Strada Armeneasca» (Հայկական փողոց) ամենամյա փառատոնը, որի շրջանակներում լայնորեն հանրահռչակվել են հայկական մշակույթի ամենատարբեր ոլորտներ, ներառյալ երգ, պար, խաչքարագործություն, ասեղնագործություն, ապակու վրա նկարչություն, ծաղկարվեստ և այլն։

Երեք օր շարունակ Բուխարեստի բուսաբանական այգում տասնյակ հազարավոր հանդիսատեսների ներկայությամբ hնչել են հայ և ռումին երգիչների և համույթների երաժշտական կատարումներ, բազմաթիվ տաղավարներում ներկայացվել են հայկական ավանդույթներն ու սովորույթները, ինչպես նաև արհեստի գործեր և ցուցադրություններ։

Փառատոնի շրջանակներում կատարումներով են հանդես եկել ռումինական հայտնի Սուբկարպատ խումբը, հայկական Ջինջ խումբը Հայկ Կարոյի & Սուսաննա Նաջարյան բենդը, դիջեյ Միկոն, Պռիմա Դռագոստե ռումինական խումբը, Կարին երաժշտական համույթը, Վարդավառ համայնքային պարախումբը, ռումինացի երաժիշտներ Օվիդիու Լիպան Թանդարիկան, Ստելիու Էնաշեն և Բալկանո խումբը և երգչուհի Պաուլինան։ Փառատոնը եզրափակվել է «Եվրատեսիլ-2024» մրցույթում Հայաստանը ներկայացրած Լադանիվա խմբի համերգով։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է աշխարհասփյուռ հայ մշակույթի, պատմության և ներկա զարգացումների շուրջ բացօթյա քննարկումներ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի, Ռումինահայոց միության, Ռումինիայի գրողների միության ղեկավար Վարուժան Ոսկանյանի, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի և ռումինահայ այլ երևելի անհատների մասնակցությամբ։

Եռօրյա փառատոնի շրջանակներում առանձին տաղավարներով ներկայացված են եղել հայկական տարազներ, գործվածքներ, ձեռագործ զարդեր, համտեսվել են հայկական խմիչք և խորտիկներ, անցկացվել են խաչքարագործության, ասեղնագործության, ծաղկարվեստի վարպետաց դասեր, մանկական ստեղծագործական խաղերի մրցույթներ։

Փառատոնին լայնորեն անդրադարձ է կատարվել ռումինական հայտնի զանգվածային լրատվամիջոցներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: