• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումները Ռումինիայի Տուլչա նահանգ կատարած այցի շրջանակներում

26 հուլիսի, 2024

Հուլիսի 26֊ին Տուլչա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Տուլչայի քաղաքապետ Շտեֆան Իլիեյի հետ։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Տուլչայի հայ համայնքի դարեր ի վեր ներկայությունն ու ակտիվ դերակատարությունը քաղաքի հասարակական-քաղաքական կյանքում։

Տուլչայի քաղաքապետը ներկայացրել է քաղաքի զարգացման տեսլականը և առկա մարտահրավերները։

Դեսպան Գալստյանը գոհունակությամբ նշելով քաղաքային ղեկավարության կողմից Տուլչայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգածության հանգամանքը` շնորհավորել է քաղաքապետ Իլիեյին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Երկուստեք ընդգծվել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը հայ-ռումինական շփումների բոլոր մակարդակներով ակտիվացման համատեքստում։

Նույն օրը ՀՀ դեսպանը նաև հյուրընկալվել է Տուլչայի նահանգային խորհրդում և հանդիպել հանրային կառավարիչ Դումիտրու Մերջեանիի հետ՝ Խորհրդի նախագահի խորհրդական, Ռումինահայոց միության Տուլչայի մասնաճյուղի ղեկավար Լուչիան Սիմիոնի հետ միասին։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի մարզի հետ հաստատված փոխգործակցության ընդլայնման, ներառյալ փոխայցերի ակտիվացման հնարավորություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: