• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանի հանդիպումները Ռումինիայի Կլուժ նահանգ կատարած այցի շրջանակներում

15 հուլիսի, 2024

Ռումինիայի Կլուժ նահանգ հուլիսի 13-15-ը կատարած այցի շրջանակներում Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը անցկացրել է մի շարք հանդիպումներ։

ՀՀ դեսպանն այցելել է Կլուժ-Նապոկայի Բաբեշ֊Բոլայի համալսարան՝ հանդիպում ունենալով ռեկտոր Դանիել Դավիդի հետ, որին մասնակցել է նաև նույն համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն, Տրանսիլվանիայի ազգագրության թանգարանի ղեկավար, պրոֆեսսոր Թյուդոր Սըլըջեանը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Կլուժի Բաբեշ֊Բոլա համալսարանի և ՀՀ բուհերի հետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցում կողմերի պատրաստակամությունը։ Այս առումով զրուցակիցները գոհունակությամբ նշել են Երևանի պետական բժշկական համալսարանի հետ առկա համագործակցությունը, որի շրջանակներում հայ ուսանողները մեկ ակադեմիական կիսամյակ ուսանելու են Կլուժում։

Հանդիպմանը շեշտվել է նաև Հայագիտության ինստիտուտի կարևոր դերակատարությունը Հայաստանի գործընկեր գիտաուսումնական հաստատությունների հետ համագործակցության գործում։

Այնուհետև դեսպան Գալստյանը պրոֆեսոր Սըլըջեանի ուղեկցությամբ այցելել է Տրանսիլվանիայի ազգագրության թանգարան։

 

ՀՀ դեսպանի` Կլուժ եռօրյա այցը եզրափակվել է Կլուժի նահանգային խորհրդի ղեկավարի տեղակալ Վակար Իշտվանի հետ հանդիպմամբ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Արմավիրի մարզի և Ռումինիայի Կլուժ նահանգի միջև առկա կապերի ընդլայնումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև ապակենտրոնացված համագործակցության ակտիվացումը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: