• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Կլուժ֊Նապոկա քաղաքի քաղաքապետ Էմիլ Բոկի հետ

15 հուլիսի, 2024

Ռումինիայի Կլուժ նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հուլիսի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է նահանգային կենտրոն Կլուժ֊Նապոկա քաղաքի քաղաքապետ Էմիլ Բոկի հետ։

Հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ֊ռումինական քաղաքական ակտիվ երկխոսության ընթացքը, այդ թվում ապակենտրոնացված համագործակցության սերտացման հեռանկարները։

Ընդգծվել է Կլուժի հունգարախոս հայության պատմական դերակատարությունը տարածաշրջանի հասարակական֊քաղաքական կյանքում` որպես սփյուռքահայ հնագույն հանգրվան` ողջունելով քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրությունը Տրանսիլվանիայում բնակվող բազմաթիվ պատմական ազգային փոքրամասնությունների հանդեպ։

Կլուժ֊Նապոկայի քաղաքապետը ներկայացրել է բնակչության թվով Ռումինիայի երկրորդ քաղաքի հեռահար զարգացման տեսլականը` հիմնված 《կանաչ, թվային, ճկուն》 հայեցակարգի վրա, ինչպես նաև բարձրագույն կրթության և նորարար տեխնոլոգիաների ոլորտում քաղաքային իշխանությունների նախաձեռնություններն՝ ուղղված մասնավորապես քաղաքի բնակչության մեկ քառորդը կազմող ուսանողության բարեկեցությանը։

Զրուցակիցները քննարկել են ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում կրթական, տնտեսական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ նախագծերի իրագործման հնարավորությունները, այդ թվում՝ միջհամալսարանական համագործակցության և փորձագիտական փոխայցելությունների ձևաչափով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: