• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի կրթության նախարար Լիջիա Դեկայի հետ

09 հուլիսի, 2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի կրթության նախարար Լիջիա Դեկայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հունիսի 9-ին հանդիպել է Ռումինիայի կրթության նախարար Լիջիա Դեկայի հետ։
 
Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Ռումինիայի երկկողմ հարաբերություններում կրթական համագործակցության կարևորությունը` որպես ապագային միտված ներդրում և գործակցության առանցքային բաղադրիչ։ Այս առումով զրուցակիցները դրական են գնահատել կրթության ոլորտում միջգերատեսչական համագործակցության 5-ամյա ծրագրի համաձայնեցումը և առաջիկայում նախատեսվող ստորագրումը։
 
Անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության ոլորտում հայ-ռումինական համագործակցության հեռանկարներին` ընդգծելով երկու երկրների բուհերի միջև ուղիղ համագործակցության շարունակական աճը։
 
ՀՀ դեսպանը կիսվել է վերջին ամսվա ընթացքում Ռումինիայի բուհեր կատարած այցելություններից իր տպավորություններով և հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններով։
 
Մտքեր են փոխանակվել ընթացիկ տարվա ընթացքում տարբեր համալսարանական ծրագրերով հայ և ռումինացի ուսանողների մասնակցությամբ իրականացված և ակնկալվող փոխայցելությունների վերաբերյալ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով կրթական համագործակցության շուրջ, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և Եվրոպական համալսարանական ցանցի առավել ակտիվ օգտագործմամբ։
 
 
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: