• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը մասնակցել է Բուխարեստի համալսարանի Քաղաքական գիտությունների ֆակուլտետի երկամսյա դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների շնորհման արարողությանը

30 մայիսի, 2024
Դեսպան Տիգրան Գալստյանը մասնակցել է Բուխարեստի համալսարանի Քաղաքական գիտությունների ֆակուլտետի երկամսյա դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների շնորհման արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 30-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը մասնակցել է Բուխարեստի համալսարանի Քաղաքական գիտությունների ֆակուլտետի և Հայաստանի "Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն" հիմնադրամի կողմից կազմակերպված "Հարավային Կովկասի քաղաքականությունը, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններ" խորագիրը կրող երկամսյա դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների շնորհման արարողությանը։

Ողջունելով Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի նախաձեռնությունը և ուսանողների կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ակտիվ հետաքրքրությունը՝ ՀՀ դեսպանը շնորհավորել է շրջանավարտներին դասընթացի բարեհաջող ավարտի կապակցությամբ և ընդգծել հայ և ռումին հասարակությունների և մասնավորապես երիտասարդության շրջանում միմյանց երկրների վերաբերյալ փոխճանաչողության բարձրացմանն ուղղված միջոցառումների կարևորությունը երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու գործում։

Դեսպան Գալստյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առկա տարածաշրջանային գործընթացները և մարտահրավերները, ինչից հետո ուսանողները կիսվել են դասընթացից իրենց տպավորություններով, ինչպես նաև հայտնել Հայաստանի և տարածաշրջանի մասին ձեռք բերված նոր գիտելիքները շարունակաբար խորացնելու և հետազոտություններ իրականացնելու պատրաստակամությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: