• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստի համալսարանում կայացել է <<Հայաստանը խաչմերուկներում>> խորագիրը կրող մեկօրյա միջազգային գիտաժողովը

24 ապրիլի, 2024

Ապրիլի 24-ին Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում կայացել է <<Հայաստանը խաչմերուկներում>> խորագիրը կրող մեկօրյա միջազգային գիտաժողովը, որը մեկնարկել է ներկաների հետ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի հետ երկխոսությամբ։

Գիտաժողովի շրջանակներում ելույթներով են հանդես եկել Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի դեկան Ալեքսանդրա Յանկուն, փոխդեկան Օանա-Վալենտինա Սուչիուն, Ռումինիայի ակադեմիայի քաղաքական ուսումնասիրությունների և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Կատալին Ավրամեսկուն, Արվեստի, պատմության ազգային ինստիտուտի դոկտոր Վլադ Բեդրոսը, Ռումինիայի դիվանագիտական ակադեմիայի փորձագիտական տնօրեն Դրագոշ Մատեեսկուն, լրագրող Ավեդիս Հաջիյանը, փորձագետներ ՀՀ-ից, Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից։

Գիտաժողովի տարբեր պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական ինքնության մարտահրավերներին և դրսևորումներին Հայաստանում և սփյուռքում, Ռումինիայում հայկական հոգևոր-մշակութային ներկայությանը, Հայաստանի ժամանակակից արտաքին քաղաքական մարտավարությանը, տարածաշրջանային մյուս պետությունների հետ հարաբերությունների առանձնահատկություններին, Հարավային Կովկասի անվտանգության առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղիներին։

Գիտաժողովին ներկա էին Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Ռումինիայի ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ և համալսարականներ։

Միջոցառման նախօրեին գիտաժողովի կազմակերպիչները և պանելիստները հյուրընկալվել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում՝ Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում դասախոսություններ անցկացնելու նպատակով Հայաստանից ժամանած փորձագետներին և Հայաստան կատարած ուսանողական շրջայցից վերադարձած մասնակիցներին ողջունելու կապակցությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: