• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի նախագահի խորհրդական, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացուցիչ Սերջյու Նիստորի հետ

02 ապրիլի, 2024

Ապրիլի 2-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի նախագահի` մշակութային, կրոնական և ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացուցիչ Սերջյու Նիստորի հետ։

Արձանագրելով երկկողմ մշակութային խորը կապերի առկայությունը հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամության ակունքներում` երախտագիտություն է հայտնվել Ռումինիայում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության գործում ռումինական կողմի առանձնահատուկ հոգածության և պահպանմանը միտված գործուն քայլերի համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ֊ռումինական հարաբերությունների զարգացման գործում ռումինահայ համայնքի ունեցած անուրանալի ավանդին, համայնքային ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին, ինչպես նաև Ռումինիայում հայկական ժառանգության տեսանելիության բարձրացմանն ուղղված հետագա համագործակցությանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Երկուստեք ընդգծվել է ՖՄԿ հիմնարար արժեքների` ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և առաջմղման կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: