• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անդրեյ Դանիել Գեորգեին

28 մարտի, 2024

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը մարտի 28-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անդրեյ Դանիել Գեորգեին։

Արձանագրելով հայ֊ռումինական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան` կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը երկկողմ շփումների առավել ակտիվացման գործում։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին, ինչպես նաև դրա առաջմղման նպատակով Հայաստանի և Ռումինիայի խորհրդարաններում բարեկամական խմբերի փոխգործակցությանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում նախաձեռնությունների, ինչպես նաև բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում փոխաջակցության հարցերի վերաբերյալ։

Դեսպան Գալստյանը ռումինացի պատգամավորին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային և հումանիտար իրավիճակը և դրա կայունացման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: