• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական հարցերով նորանշանակ պետքարտուղար Անա Քրիստինա Տինկայի հետ

27 մարտի, 2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական հարցերով նորանշանակ պետքարտուղար Անա Քրիստինա Տինկայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 27-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ ռազմավարական հարցերով նորանշանակ պետքարտուղար Անա Քրիստինա Տինկայի հետ։
 
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու բարեկամ երկրների հարաբերություններում առկա դրական դինամիկան` հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Այս համատեքստում ընդգծվել է բոլոր մակարդակներով երկխոսության շարունակական աճի, ինչպես նաև տարբեր ոլորտներում միջգերատեսչական համագործակցության ակտիվացման կարևորությունը։
 
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման պայմաններում հայ-ռումինական հարաբերությունների օրակարգի զարգացման ուղղությամբ առկա նախադրյալներն առավելագույնս օգտագործելու շուրջ, այդ թվում Սևծովյան տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության բարձրացմանն ուղղված փոխշահավետ ծրագրերի իրականացման միջոցով։
 
Տարածաշրջանային անվտանգությանն անդրադառնալիս` դեսպան Գալստյանն ընդգծել է առկա մարտահրավերների հասցեագրման նպատակով ՀՀ գործադրած ջանքերը` կարևորելով կայուն խաղաղությամբ շահագրգիռ բոլոր միջազգային գործընկերների կողմից դրանց աջակցության հրամայականը։
 
 
 
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: