• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինայի պատգամավորների պալատի անդամ Յուլիան Բուլայի հետ

19 մարտի, 2024
Դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինայի պատգամավորների պալատի անդամ Յուլիան Բուլայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 19-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինիայի պատգամավորների պալատի մշակույթի, արվեստի և լրատվության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Լիբերալ-ժողովրդավարական դաշինքի խմբակցության (ALDE) ղեկավար Յուլյան Բուլայի հետ։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն գործում խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։

Գնահատելով ռումինահայության ներդրումը երկրի սոցիալ-մշակութային կյանքում՝ կարևորվել է մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության և հայ մշակույթի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի առավել ակտիվացումը։

Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և այլ միջխորհրդարանական հարթակներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու առաջմղման հարցերում հետագա փոխգործակցության վերաբերյալ։

Դեսպան Գալստյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային և հումանիտար իրավիճակն՝ ընդգծելով տարածաշրջանային կայունության դեմ ուղղված գործողությունների դատապարտման և հայկական կողմի կառուցողական ջանքերին աջակցության կարևորությունը, այդ թվում միջխորհրդարանական հարթակներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: