• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի էներգետիկայի նախարար Սեբաստիան Բուրդուջայի հետ

15 մարտի, 2024

Մարտի 15-ին կայացել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանի և Ռումինիայի էներգետիկայի նախարար Սեբաստիան Բուրդուջայի հանդիպումը։

Գոհունակությամբ արձանագրելով տարբեր ոլորտներում հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առկա դրական դինամիկան՝ կողմերն անդրադարձել են էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածությանն ուղղված նախագծերի իրականացման ընթացքի և այդ շրջանակներում հնարավոր փոխգործակցության հեռանկարներին։

Դեսպան Գալստյանն ընդգծել է Սևծովյան տարածաշրջանում տնտեսական և էներգետիկ ծրագրերին ՀՀ կայուն ներգրավվածության նշանակությունը և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նպաստելու պատրաստակամությունը։

Կարևորվել է ոլորտային երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները վերհանելու նպատակով փորձագիտական շփումների ակտիվացումը, այդ թվում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման համատեքստում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: