• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանի և Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուի հանդիպումը

04 մարտի, 2024

Մարտի 4-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուի հետ։

Ռումինիայի կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություն իր գործունեության մեջ։

Հանդիպմանը կարևորվել է հայ և ռումին ժողուվուրդների բարեկամության հարուստ պատմությանը համահունչ միջպետական հարաբերությունների առավել ամրապնդումը և խորացումը, այդ թվում՝ բոլոր մակարդակներով քաղաքական երկխոսության ակտիվացմամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացման, Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում սերտ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության և փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և Ռումինիայի պետական գերատեսչությունների միջև փոխգործակցության ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի և սևծովյան տարածաշրջանում անվտանգային և հումանիտար մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: