• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Դանիելի հետ

14 փետրվարի, 2024

Փետրվարի 14-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Երանելիություն Դանիելի հետ։

Հանդիպմանը Պատրիարք Դանիելն իր շնորհավորանքի խոսքն ու օրհնանքն է հղել ՀՀ դեսպանին Ռումինիայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ:

Ջերմ և ծավալուն զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների քաղաքակրթական ամուր պատմական կապերին, որոնք ընկած են հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների հիմքում։ Ընդգծվել է ռումինահայության, մասնավորապես մտավորականների, մշակույթի և գիտության բնագավառի գործիչների ավանդական մեծ դերակատարությունը Ռումինիայի հասարակական կյանքում։ Ռումին Ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդն առանձնացրել է Հայաստանում և Ռումինիայում ուխտագնացությունների կազմակերպումը՝ որպես երկու ժողովուրդների փոխճանաչողության մակարդակի բարձրացման գործնական միջոց։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության պահպանման կարևորությանը՝ դեսպան Գալստյանն ընդգծել է այդ հարցում միջազգային հանրության, այդ թվում նաև միջազգային եկեղեցական համայնքի դերակատարությունը։

Պատրիարք Դանիելը  նշելով երկու ժողովուրդների պատմական ընդհանուր փորձառությունը և քրիստոնեական հավատքի կարևորությունն ինքնության պահպանման գործում, իր հերթին շեշտել է քրիստոնեական ժառանգության կոթողների պահպանման և հոգևոր արժեքների առաջմղման անհրաժեշտությունը ներկայիս աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: