• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանը հյուրընկալել է Ռումինիայի Խորհրդարանի պատգամավոր Բեն-Օնի Արդելեանին

04 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 4-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հյուրընկալեց Ռումինիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, նորաստեղծ «Հուսո շարժում» քաղաքական հարթակի և «Խաղաղություն» կուսակցության հիմնադիր Բեն-Օնի Արդելեանին։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն երկուստեք ընդգծեցին հայ-ռումինական հարաբերություններում գրանցված դրական առաջընթացի կարևորությունը, անդրադարձան բազմակողմ հարթակներում, մասնավորապես, ԵՄ շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։
 
Դեսպանը պրն․ Արդելեանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ու էթնիկ զտումների պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները, այդ համատեքստում կարևորելով Ռումինիայի և ԵՄ անդամ մյուս երկրների կողմից տրամադրված հումանիտար աջակցության նշանակությունը։
 
Ռումինացի պաշտոնյան շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ կարևորելով հոգևոր և բարոյական արժեքների վրա խարսխված հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ դեսպանի գործադրած ջանքերը՝ մաղթելով հաջողություններ նրա հետագա մասնագիտական գործունեության ընթացքում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: