• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական խաչքար-հուշարձանի բացում Ռումինիայի Բոտոշան քաղաքում

29 հոկտեմբերի, 2023
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 28-ին Ռումինիայի Բոտոշան քաղաքում մասնակցեց հայկական խաչքար-հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը։ Հուշարձանը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում՝ Ազգային պողոտայում, Ռումինահայոց միության Բոտոշանի մասնաճյուղի նախաձեռնությամբ (մասնաճյուղի ղեկավար Քրիստիան Լազարովիչ)։
 
Խաչքարի օծման արարողությունն իրականացվեց ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինահայոց Թեմի Առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։
 
Դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Բոտոշանիի մարզային և տեղական իշխանություններին միջնադարյան պատմության քրիստոնեական հայկական խորհրդանիշի` խաչքարի տեղադրման գործում ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես, նշեց․ «Այս օրերին, երբ ռումինահայերի պատմական Հայրենիքը առճակատվել է բազմաթիվ մարտահրավերի՝ ներառյալ Ադրբեջանի նախաձեռնած պատմությունը վերաշարադրելու և հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու կամ յուրացնելու քաղաքականությունը, հայկական մշակույթը խորհրդանշող այս հուշարձանի բացումն ունի նաև հայ-ռումինական դարավոր բարեկամությունը հավերժացնող նշանակություն»։
 
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան նաև Բոտոշանի նահանգային խորհրդի նախագահ Դոյնա Ֆեդերովիչը, Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և այլք։
 
Խաչքարի բացման հանդիսության ավարտին ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի առջև:
 
Արարողությանը ներկա էին Բոտոշանի տեղական ինքնակառավարման մարմինների ու Ռումինահայոց միության մասնաճյուղերի ղեկավարներ, Ռումինահայոց թեմի և Ռումին ուղղափառ եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մոլդովայում ՀՀ պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը, Ռումինիայի ու Մոլդովայի հայ համայնքների անդամներ և հյուրեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: