• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպանի և Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի հանդիպումը

20 սեպտեմբերի, 2023
Սեպտեմբերի 20-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հնադիպում է ունեցել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Տեր Դանիելի հետ։
 
Հանդիպման սկզբում դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել Պատրիարքին ընդունելության համար և ընդգծել այն փաստը, որ Ռումինիայում իր դիվանագիտական ծառայության ընթացքում նկատել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու կարևոր դերակատարությունը ռումին հասարակության համար, ինչպես նաև ռումին և հայ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խթանման գործում:
 
Դանիել Պատրիարքը շնորհակալություն է հայտնել դեսպանին գնահատանքի համար և համոզմունք հայտնել, որ երկու ժողովուրդների և եկեղեցիների ավանդական հարաբերությունները կշարունակեն խորանալ ու ընդլայնվել՝ հաշվի առնելով անցյալի՝ ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ կոմունիստական ժամանակաշրջանների ընդհանուր փորձը։
 
Դեսպան Մինասյանը Պատրիարքին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված օրհասական իրավիճակը և տեղի մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին՝ նշելով, որ ժամեր առաջ Ադրբեջանն իր հսկողության տակ է վերցրել հայերի մեծագույն սրբություններից մեկը՝ Ամարասի վանական համալիրը (IV դար)։
 
Պատրիարք Դանիելը բարձր է գնահատել հայ ժողովրդի փորձն իր էթնիկ և կրոնական ինքնության պահպանման գործում՝ չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, այդ թվում այս օրերին, առկա դժվարություններին։ Այս համատեքստում Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ լուծումներ կգտնվեն հակամարտության կարգավորման, ինչպես նաև տուժածներին համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: