• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի թագի պահապան Նորին Մեծություն Մարգարետայի հետ

13 սեպտեմբերի, 2023
Սեպտեմբերի 12-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն իր տիկնոջ՝ Լիանա Մինասյանի հետ Էլիզաբետա պալատում հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռումինիայի թագի պահապան Նորին Մեծություն Մարգարետայի հետ։
 
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել են Ռումինիայի թագավորական ընտանիքի և հայ համայնքի սերտ պատմական հարաբերությունները և Թագավորական ընտանիքի ցուցաբերած անուրանալի աջակցությունը 20-րդ դարի սկզբին Ռումինիա գաղթած հայ փախստականներին։
 
Դեսպանը գոհունակությամբ անդրադարձել է դեսպանության և Թագավորական ընտանիքի միջև ավանդական դարձած համագործակցությանն՝ այս համատեքստում հատուկ ընդգծելով 2019թ. արքայազն Ռադուի Հայաստան կատարած այցի կարևորությունը։
 
Նորին Մեծություն Մարգարետան շնորհակալություն է հայտնել դեսպանին Ռումինիայում իր ծառայության ընթացքում ներդրած ջանքերի ու արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ։
 
Հանդիմանը մասնակցել են նաև Նորին Մեծության Տան տնօրեն Կոնստանցա Յորգան և Նորին Մեծության Տան կանցլեր Տրայան Սարկան։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: