• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հրաժեշտի համերգ դեսպան Մինասյանի՝ Ռումինիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

12 սեպտեմբերի, 2023
Ռումինիայի Արտաքին գործերի նախարարությունը և Երաժշտական միություն (Societatea Muzicala) մշակութային հիմնադրամը սեպտեմբերի 11-ին Բուխարեստի «Հայկական թաղամասում» գտնվող «Ազնվական պալատ» (Palatul Noblesse*) պատմամշակութային հուշարձանում կազմակերպել էին հրաժեշտի համերգ՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանի՝ Ռումինիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
 
Միջոցառմանը բացման ելույթներով հանդես եկան Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Լուկա Նիկուլեսկուն, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա Մոքադդեմը, «Noblesse Group»-ի գլխավոր գործադիր տնօրեն Լորեդանա Պրեդան և այլոք։
 
Համերգային ծրագիրը ներկայացրեցին օպերային երգիչներ (բարիտոն) Վալենտին Վասիլիուն, (սոպրանո) Միրունա-Մարիա Դասկալու և դաշնակահարներ Ադինա Կոկարջեանուն ու Ինյա Կուտովան։
 
Համերգին ներկա էին Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ռումինիայի հասարական-քաղաքական և մշակութային գործիչներ, ռումինահայեր և այլ հյուրեր։
 
Տեղեկանք․ Noblesse Palace-ը կառուցվել է 1881թ․ ճարտարապետ Ալեքսանդրու Սավուլեսկուի նախագծով, որը նախագծել է նաև Ռումինիայի ազգային պատմության թանգարանի շենքը։
 
1903թ․ Պալատը դարձել է հայտնի բանկիր Լեոնիդ Բերկովիցի սեփականությունը և ձևափոխվել ձեռնարկատեր Լ. Շմիդի նախագծերի համաձայն, այնուհետև անցել է Կոմունիստական կուսակցությանը և դարձել Հայրենիքի պիոներների և բազեների ակումբ:
 
Թեև Պալատն ունեցել է մի քանի սեփականատեր և լքված է եղել 1989-2012թթ․ ընթացքում, սակայն այն պահպանվել է լավ վիճակում և բնօրինակ տարրերը՝ ատաղձագործական աշխատանքները, ռումինական հայտնի նեո-բրանկովյան ոճի վառարանները և այլն, ժամանակի ընթացքում չեն քանդվել։
2012թ․ այն «Noblesse Group»-ի մաս է կազմում և վերականգնման ու ինտերիերի ձևավորման երկար ու դժվարին գործընթացից հետո դառնում այն, ինչ այսօր է՝ մշակույթի, արվեստի և դիզայնի կարևորագույն կենտրոններից մեկը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: