• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանը հեռավար ձևաչափով մասնակցել է Ռումինիայի Գեորգեն քաղաքում կազմակերպված տնտեսական 3-րդ համաժողովին

11 սեպտեմբերի, 2023
Սեպտեմբերի 8-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հեռավար ձևաչափով մասնակցեց Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում (պատմական հայաբնակ Ջուրջով) կազմակերպված տնտեսական 3-րդ համաժողովին, որը հիբրիդային ձևաչափով անցկացվում էր Հայկական արվեստի փառատոնի 13-րդ թողարկման շրջանակներում: Միջոցառումը կազմակերպվել էր Գեորգենի հայ կաթոլիկ միության նախաձեռնությամբ (ղեկավար` Լասլո Կուլչար) և Հարգիտա շրջանի զարգացման գործակալության ու Էնթերփրայզ Արմենիայի աջակցությամբ։
 
Համաժողովի նպաատակն էր Հայաստանի և Ռումինիայի միջև գործարար ու առևտրային կապերի հաստատումը և համագործակցության եզրերի հստակեցումը։
 
Հայկական կողմից միջոցառմանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան Ռումինիյիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Լոռու մարզպետարանի զարգացման, վերլուծության և զբոսաշրջային ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և այլք, իսկ ռումինական կողմից՝ Հարգիտայի նահանգային խորհրդի փոխնախագահ Բարտի Տիհամերը, “Patronatul Român”-ի Հարգիտա նահանգի նախագահ Դեժո Մարկը և նահանգում ւործող առաջատար բիզնեսների ներկայացուցիչներ։
 
Համաժողովի մոդերատորներն էին Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը և Գեորգենի հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարը։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակակել աշխատաքները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու և խորացնելու նպատակով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: