• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի աշխատանքային այցը Ռումինիայի Կրայովա քաղաք

11 սեպտեմբերի, 2023
Սեպտեմբերի 9-ից 10-ը Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն աշխատանքային այց է կատարել Կրայովա քաղաք, որտեղ մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումներին և Ռումինահայոց միության հերթական մասնաճյուղի՝ Կրայովայի գրասենյակի, բացման հանդիսավոր արարողությանը:
 
Իր բացման խոսքում դեսպան Մինասյանը, ողջունելով միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել է․ «Այս պահին, երբ ռումինահայ համայնքի պատմական Հայրենիքը կանգնած է բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև, սփյուռքահայ կառույցների նման նախաձեռնությունները չափազանց կարևոր են ոչ միայն հայ մշակույթի ու ավանդույթների պահպանման ու տարածման առումով, այլև եզակի հնարավորություն՝ օտարերկրացիների համար բացահայտելու Հայաստանը»։
 
Միջոցառմանն ելույթներով հանդես են եկել նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինահայոց միության Կրայովայի մասնաճյուղի նախագահ Սաթենիկ Նեաշկուն, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլք։
 
Միջոցառման շրջանակներում դեսպան Մինասյանը մասնակցել է նաև ռումինահայ հայտնի գրող, Ռումինիայի գրողների միության առաջսղին փոխնախագահ, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի «Անկենսունակ ողջ» գրքի շնորհանդեսին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: