• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հարձնաժողովի նախագահ Ռոզալիա Բիրոյի հետ

31 օգոստոսի, 2023
Դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հարձնաժողովի նախագահ Ռոզալիա Բիրոյի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 29֊ին կայացել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հարձնաժողովի նախագահ Ռոզալիա֊Իբոլյա Բիրոյի/ Rozália-Ibolya BIRÓ հետ։
 
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում խորհրդարանական համագործակցության օրակարգային հարցեր' երկուստեք գոհունակությամբ արձանագրելով վերջին շրջանում Հայաստանի և Ռումինիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերը։ Ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցության ակտիվացումը պայմանավորված է ինչպես միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականով, այնպես էլ' հայ և ռումին ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերով։
 
Դեսպան Մինասյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը' այս համատեքստում ընդգծելով կանանց և երեխաների' որպես ամենախոցելի խմբերի իրավունքների ակնհայտ խախտումների հանգամանքը։ Կարևորելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում միջազգային հանրության կողմից հստակ գնահատականներով հանդես գալը' դեսպանն ընդգծել է առկա միջազգային մեխանիզմներն այդ ուղղությամբ արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը։
 
Արժևորելով պաշտոնավարման ընթացքում դեսպան Մինասյանի ներդրումը հայ֊ռումինական հարաբերությունների զարգացման գործում' տիկին Բիրոն շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: