• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի աշխատանքային այցը Ռումինիայի Մուրեշ նահանգ

28 օգոստոսի, 2023
Օգոստոսի 25-ից 26-ը Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն աշխատանքային այց է կատարել Մուրեշ նահանգի Թրգու Մուրեշ քաղաք:
 
Այցի ընթացքում դեսպան Մինասյանը հանդիպում է ունեցել Թրգու Մուրեշի քաղաքապետ Շոշ Զոլտանի հետ/Soos Zoltan, որի ընթացքում կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ս․թ․ հոկտեմբերին Տաշիրի պատվիրակությանը Թրգու Մուրեշում հյուրընկալելու և համագործակցություն հաստատելու հետ կապված հարցերի մանրամասները։
 
Նույն օրը դեսպան Մինասյանը մասնակցել է նաև հայազգի նշանավոր անհատներ բժիշկ Յուժեֆ Ցակոյի և գրող, լրագրող Պետելեյ Իշտվանի հիշատակին նվիրված հուշատախտակների բացման և օծման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր Տրանսիլվանիայի հունգարահայերի միության (նախագահ` Աթիլա Պուշկաշի/Attila Puskas) ու Թրգու Մուրեշի հայ-հունգարական մշակութային ասոցիացիայի (նախագահ` Կալման Աթիլայի/Kalman Attila) նախաձեռնությամբ ու Թրգու Մուրեշի քաղաքապետարանի աջակցությամբ:
 
Իր բացման խոսքում դեսպան Մինասյանը, մասնավորապես, նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է, որ այսօր այստեղ եմ՝ Թրգու Մուրեշում, մասնակցելու Յուժեֆ Ցակոյի և Պետելեյ Իշտվանի հիշատակին նվիրված հուշատախտակների բացման արարողությանը։ Անհատներ, ովքեր վայելում են բոլորիս հարգանքը և այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն է»:
 
Շարունակելով խոսքը դեսպանն ընդգծել է գրականության և բժշկության ոլորտներում նրանց ունեցած ավանդի կարևորությունը՝ նշելով, որ հայերը, կիսելով եվրոպական և համամարդկային միևնույն արժեքները, աշխարհի տարբեր կետերում ու տարբեր կրոններ և մշակույթներ ներկայացնող հասարակությունների և ազգերի հետ, ունեն հանդուրժողականության և համակեցության երկարամյա պատմություն։ Այսօր Հայաստանը՝ Ռումինիայի հայ համայնքի պատմական հայրենիքը, կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և հարձակումների հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, փախստականների նոր ալիք և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված նոր սպառնալիքներ: Հայաստանի համար Ռումինիան թե՛ արժեքավոր գործընկեր է, թե՛ քաղաքական, հաղորդակցական և տնտեսական դարպաս դեպի ԵՄ և եվրոպական տնտեսական ու քաղաքական տարածք։ Այս համատեքստում, օգտվելով առիթից, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռումինիայի իշխանություններին՝ ազգային և տեղական մակարդակներով, սերտ համագործակցության ու գործադրած բոլոր ջանքերի, մասնավորապես, վերջերս Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման գործում ունեցած գնահատելի ներդրման համար։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Մուրեշի նահանգային խորհրդի փոխնախագահ Կովաչ Միհալի Լևենտեն, Թրգու Մուրեշի քաղաքապետ Շոշ Զոլտանը, Միերկուրեա Չուկում Հունգարիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Ջայոմբոլայ Վինս Պետերը և այլք։
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, լրագրողներ և մտավորականներ։
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: