• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանը Գեռլայում մասնակցել է Արմենոպոլիս փառատոնին

23 օգոստոսի, 2023
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը Գեռլայում (նախկինում՝ Արմենոպոլիս/Հայաքաղաք) մասնակցել է օգոստոսի 18-ից 20-ը տեղի ունեցած Արմենոպոլիս փառատոնին, որին մասնակցել է նաև Գեռլայի քույր քաղաք հանդիսացող Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։
 
Միջոցառման շրջանակներում Արթուր Ճաղարյանը հանդիպումներ է ունեցել Գեռլայի քաղաքապետ Իոնել-Օվիդիու Դրագանի և նահանգի ՏԻՄ ներկայացուցիչների հետ։ Կողմերն երկուստեք բարձր են գնահատել քույր քաղաքների հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում տեղի հայ համայնքի անուրանալի դերակատարությունը։
 
Քննարկվել են քույր քաղաքների համագործակցության հետագա հեռանկարները, փոխգործակցության ուղիներն, ինչպես նաև առաջիկա միջոցառումներն ու ծրագրերը։
 
Միջոցառման ընթացքում դեսպանը և Իջևանի քաղաքապետը հանդիպումներ են ունեցել նաև Գեռլայի քույր քաղաքներ հանդիսացող մի շարք եվրոպական քաղաքների պատվիրակությունների հետ՝ այդ թվում Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից՝ փորձի փոխանակման և նորարար գաղափարների կյանքի կոչման նպատակով։
 
Տեղեկանք․ Տրանսիլվանիայում հայերը հաստատվել են 10-14-րդ դարերում: 16-րդ դարի սկզբին Կիլիկիայից Ղրիմ և Մոլդովա գաղթած, ապա այստեղ հանգրվանած հայերը հիմնադրել են Արմենոպոլիս/Գեռլա քաղաքը (18-րդ դարի սկզբին և այդպես է կոչվել մինչև 1920թ.)՝ Հաբսբուրգյան կայսերական հրովարտակով, որով հայերը ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Քաղաքն ունեցել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Այն արդի Ռումինիայի եզակի բնակավայրերից է՝ կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով՝ բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս/Հայաքաղաք, ուր գործել են հայ աշխարհիկ և հոգևոր իշխանություններ, կրթական և հասարակական հաստատություներ: Մինչև 1918թ. քաղաքապետները եղել են հայեր, իսկ քաղաքը կառավարվել է միջնադարյան հայկական օրենքներով՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» սկզբունքների հիման վրա:
Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարը (1776թ.), որտեղ գտնվում է ֆլամանդացի հայտնի նկարիչ Ռուբենսի դպրոցին վերագրվող «Խաչից իջեցումը» կտավը, որը, ըստ ավանդության, որպես երախտագիտության արտահայտություն, 1806թ. տեղի հայերին է նվիրել Ավստրոհունգարիայի կայսր Ֆրանց 1-ինը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: