• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանի այցը Տուլչա

29 հուլիսի, 2023
Հուլիսի 28-ից 30-ը Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռումինիայի Տուլչա քաղաք՝ մասնակցելու Տուլչայի նահանգային խորհրդի կողմից կազմակերպված «Դելտայի ալիքներ» փառատոնին և հանրահայտ ռումինացի մարզիկ Իվան Պացայկինի անվան ծովափնյա բուլվարի բացման պաշտոնական արարողությանը, ինչպես նաև հանդիպումներ ունենալու ՏԻՄ ղեկավարների հետ։
 
Այցի ընթացքում դեսպան Մինասյանը մասնակցեց նաև «Ազգամիջյան» փառատոնի շրջանակներում անցկացվող հայկական մշակույթի տոնին, որը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի ջանքերով (նախագահ` Սիմիոն Լուչիան Էդուարդ)։
 
Քաղաքի կենտրոնական հրապարակում հայկական ազգային պարերով հանդես եկան Տուլչայի «Բազմազան» և Կոնստանցիայի «Նաիրի» պարախմբերը: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու ազգագրական ու ժողովրդական երգեր՝ տենոր Ժան Սմբատյանի կատարմամբ։
 
Միջոցառման շրջանակներում կայացավ ռումինահայ գրող, դոկտոր Արշալույս Սարգսյան-Գուրաուի «Հուշեր «ոսկե դարից»» գրքի շնորհանդեսը:
 
Տեղեկանք․ Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սևծովյան Դոբրոջա շրջանում: Տուլչա նահանգի և ՀՀ Տավուշի մարզի միջև եղբայրական կապեր են հաստատվել 2014թ.:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: