• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը քաղաքավարական այց է կատարել Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուին

28 հուլիսի, 2023
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը քաղաքավարական այց է կատարել Ռումինիայի ԱԳ նախարար Լյումինիցա Օդոբեսկուին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 28-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը քաղաքավարական այց է կատարել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուին։
 
Շնորհավորելով տիկին Օդոբեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին նախարարն իր հարուստ մասնագիտական փորձն ու կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը։
 
Կողմերն երկուստեք ընդգծել են, որ հարուստ պատմական հիմք ունեցող հայ-ռումինական հարաբերություններում վերջերս արձանագրված դրական դինամիկան հնարավորություն է ընձեռում համալրելու երկկողմ օրակարգը՝ բարձրացնելով այն որակական նոր մակարդակի:
 
Դեսպան Մինասյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասները, ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ինչպես նաև վերջին զարգացումները։ Դեսպանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնց համաձայն այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:
 
Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության շրջանակներում։ Այս համատեքստում ընգծվել է Հայաստանում ԵՄ դիտորդակամ առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանը նպաստող
գործոն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: