• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իոն-Մարչել Չոլակուին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով

30 հունիսի, 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իոն-Մարչել Չոլակուին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:
 
Շնորհավորական ուղերձում ասված է.
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ռումինիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ:
 
Հայաստանը մեծապես կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հատկապես ԵՄ շրջանակներում և հաղորդակցության ոլորտում։
 
Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու բարեկամ երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման։
 
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի մեր երկու երկրների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության զարգացմամբ, ինչին նպաստող կարևոր գործոններից է մեզ կամրջող ռումինահայ համայնքը»:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: