• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանի աշխատանքային այցը Դումբրավեն

17 հունիսի, 2023
Աշխատանքային այցով Դումբրավենում գտնվող Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հունիսի 17-ին հանդիպեց Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանին, սենատոր Կլաուդիու Մուրեշանին, Մեդյաշի ռոմանո-կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ Տիբոր Բաբոտան, ինչպես նաև տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներին։
 
Դեսպանը ծանոթացավ քաղաքի պատմական կենտրոնի՝ ներառյալ «Սուրբ Եղիսաբեթ» հայ կաթողիկե եկեղեցու, վերանորոգման ծրագրին և նախապատրաստական աշխատանքներին։
 
Դեսպան Մինասյանը նաև մասնակցեց և ողջույնի խոսքով դիմեց «Սուրբ Եղիսաբեթ» հայ կաթողիկե եկեղեցում անցկացված Պատմության ազգային սիմպոզիումի 9-րդ թողարկման մասնակիցներին։ Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինահայոց միության Դումբրավենի մասնաճյուղի ղեկավար Իոն Կալինեսկուի ու Կլուժի Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Տուդոր Սըլըջեանի համագործակցությամբ։
 
Պրոֆեսոր Սըլըջեանը անդրադարձավ Դումբրավենի՝ որպես Տրանսիլվանիայի կարևոր հայկական կենտրոնի պատմական նշանակությանը, իսկ պատմաբան, քաղաքագետ Ռեմուս Տանասան՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերի՝ հիմնված Օսմանյան կայսրությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների գրագրության վրա։ Պատմաբան Արսեն Արզումանյանը ներկայացրեց Ռումինիայի հայկական կրթօջախների, մասնավորապես, Յաշի Կարակաշ դպրոցի (19-րդ դար) հիմնադրման և գործունեության պատմությունն ու նշանակությունը։
 
Սիմպոզիումին հաջորդած ազգային երաժշտության համերգին տենոր Ժան Սմբատյանի կատարմամբ, ի թիվս բազմաթիվ երգերի, հնչեցին նաև Կոմիտաս վարդապետի և Սայաթ Նովայի ստեղծագործությունները։
 
Տեղեկանք. Ռումինիայի Դումբրավեն քաղաքը (Եղիսաբեթուպոլիս)՝ Գերլա (Արմենոպոլիս)-ի հետ միասին, Տրանսիլվանիայի «հայկական» քաղաքներից է, որտեղ հայերը հաստատվել են 17-րդ դարի վերջում և նշանակալի ավանդ բերել քաղաքի տնտեսական և մշակութային զարգացմանը՝ Ավստրիական կայսրության կողմից ստանալով բազմաթիվ արտոնություններ: Դումբրավենում, ի թիվս այլ հայ կաթոլիկ եկեղեցիների, գտնվում է 18-րդ դարի բարոկկո ոճի Սուրբ Եղիսաբեթ հայ կաթոլիկ եզակի բազիլիկ եկեղեցին (1766-1791թթ․.), որը հանդիսանում է քաղաքի պատմական խորհրդանիշն ու այցեքարտը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: