• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայի Գեռլա քաղաքում հերթական անգամ նշվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնը

10 հունիսի, 2023
Հունիսի 10-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը Կլուժ նահանգի Գերլա քաղաքի (պատմական Արմենոպոլիս/Հայաքաղաք) Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում մասնակցել է Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնին՝ հանդիսապետությամբ Ալբա Յուլիայի ռոմանա-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեի։
 
Հանդիսությանը մասնակցում էին Կլուժի նահանգային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, այդ թվում՝ նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, Գերլայի քաղաքապետ Օվիդիու Դրագանը, ինչպես նաև Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ տարածքային մասնաճյուղերի և համայնքային այլ կառույցների ղեկավարներն ու բազմաթիվ հավատացյալներ:
 
Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել դոկտոր Կովաչ Գերգեի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, ինչպես նաև Տրանսիլվանիայի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հայ կաթոլիկ համայնքի ազգային, մշակութային ու կրոնական ինքնության պահպանման հետ կապված խնդրիներն ու դրանց հնարավոր լուծումները։
 
Միջոցառումները լուսաբանվել են ռումինական ԶԼՄ-ների կողմից։
 
Տեղեկանք․ Գերլա քաղաքը հիմնվել է 18-րդ դարի սկզբին հռոմեական նույնանուն բնակավայրի մոտ Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից՝ Հաբսբուրգյան կայսերական հրովարտակով, որով հայերը ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Քաղաքն ունեցել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Այն արդի Ռումինիայի եզակի բնակավայրերից է՝ կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով՝ բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս/Հայաքաղաք, ուր գործել են հայ աշխարհիկ և հոգևոր իշխանություններ, կրթական և հասարակական հաստատություներ: Մինչև 1918թ. քաղաքապետները եղել են հայեր, իսկ քաղաքը կառավարվել է միջնադարյան հայկական օրենքներով՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» սկզբունքների հիման վրա:
Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարը (1776թ.), որտեղ գտնվում է ֆլամանդացի հայտնի նկարիչ #Ռուբենսի դպրոցին վերագրվող «Խաչից իջեցումը» կտավը, որը, ըստ ավանդության, որպես երախտագիտության արտահայտություն, 1806թ. տեղի հայերին է նվիրել Ավստրոհունգարիայի կայսր #Ֆրանց 1-ինը:
Հատկանշական է, որ երեք հարյուրամյակների ընթացքում տաճարում հատուկ ժամերգություն է կատարվել՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին, որը երբևէ պատմական, քաղաքական կամ այլ պատճառներով չի խաթարվել։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: