• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Աշխատանքային այցով Ռումինիայում էր Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը

31 մայիսի, 2023
Աշխատանքային այցով Ռումինիայում էր Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 29-31-ին Ռումինիայի Պատգամավորների պալատի Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ տկն. Բիրո Ռոզալիա-Իբոլյայի հրավերով Սարգիս Խանդանյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով այցելել են Բուխարեստ

Այցի ընթացքում պատգամավորները հանդիպել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարության Գլոբալ հարցերի և դիվանագիտական ռազմավարությունների գծով պետքարտուղար, 2011-2015թթ. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական հարաբերությունների զարգացման հեռանկարները։  Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների մանրամասները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
 
Հանդիպումներ են կայացել նաև Պատգամավորների պալատի Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամների, խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ռումինիայի պատվիրակության ղեկավար Դան Բարնայի, Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Մուշոուի, ԵԽԽՎ-ում ALDE քաղաքական խմբի ղեկավար, պատգամավոր Յուլիան Բուլայի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրմասնությունների պատգամավորական խմբի ղեկավար, մեր հայրենակից Վարուժան Փամբուկչյանի հետ։
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստան-Ռումինիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանձնահատկությունները, այնպես էլ տարածաշրջանի անվտանգային և հումանիտար խնդիրներ։
 
Սենատի Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլատեանի և հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցեր։
 
Սենատի Եվրոպական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի և հանձնաժողովի անդամների հետ խոսվել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկայի, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության արդյունավետության մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
 
Հանդիպումներին մասնակցել է նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը։
 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: