• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռոմանում անցկացվեց Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնի VI թողարկումը

14 մայիսի, 2023
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռոման քաղաքում մայիսի 12-ից 14-ն անցկացված ռումինահայ ականավոր գրող, բանասեր, թարգմանիչ Կարապետ Իբրըիլյանուին նվիրված ազգային փառատոնի VI թողարկմանը, որը կազմակերպվել էր Ռումինիայի հայերի միության Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմմանուել Նազարեթյանի նախաձեռնությամբ՝ Ռումինիայի Գրողների միության հետ համագործակցությամբ:
 
Իր ողջույնի խոսքում դեսպան Մինասյանը նշեց․ «Երկկողմ հարաբերությունների կառուցման գործում, որոնք վերջին շրջանում առավել ակտիվ բնույթ են ստացել, ինչի վառ ապացույցն է բոլորովին վերջերս ՀՀ ԱԳ նախարարի Ռումինիա կատարած պաշտոնական այցը, մեծապես կարևորում եմ գիտական ու մշակութային նախաձեռնությունները։ Ինչպես «Կարապետ Իբրըիլյանու» փառատոնը, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում անցկացվող միջոցառում ոչ միայն հայ մշակույթն ու արժեքները ներկայացնելու հնարավորություն է, այլև ուժ՝ վստահություն ունենալու ապագայի հանդեպ»։
 
Փառատոնին մասնակցում էին Ռոման քաղաքի քաղաքապետ Լեոնարդ Ակիրիլոաեյը և Ռումինիայի խորհրդարանում Ռոմանը ներկայացնող պատգամավոր Լաուրենտիու Դան-Լեորեանուն, ռումինացի հայտնի մտավորականներ, գրողներ, գրականագետներ, գրաքննադատներ, որոնց թվում էին գրող, դրամատուրգ Լուչիան Ստրոկին, գրողներ Էմիլիան Մարկուն, Պայու Կորնելը և այլոք։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը, որը վարում էր Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։
 
Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաև Ռումինահայոց միության Ռոմանի մասնաճյուղի նոր գրասենյակ, տեղի ունեցավ քննարկում տեղի հայ համայնքի խնդիրների ու առաջիկա ծրագրերի վերաբերյալ։
 
Տեղեկանք. Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ուր հայերը բնակվել են դեռևս միջնադարից: Քաղաքում է գտնվում ճարտարապետական գեղեցիկ հորինվածքով 1609թ. կառուցված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին, հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի փոքրաթիվ հայ համայնք՝ հիմնականում մտավորականներ:
 
Ռոմանի և Դիլիջանի միջև պաշտոնական կապերը հաստատվել են 2012թ. մայիսի 17-ին` համագործակցության համաձայնագրի նախաստորագրմամբ: 2015թ. Ռոմանում գործում է Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը, որը ջանքեր է գործադրում հայապահպանության, Ռոմանի և Դիլիջանի միջև մշակութային, կրթական և այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
 
2019թ. հունիսի 23-ին Ռոմանի և Դիլիջանի միջև ստորագրվել է փոխգործակցության մասին հուշագիրը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: