• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կլուժ-նապոկայում

26 ապրիլի, 2023
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կլուժ-նապոկայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին Տրանսիլվանիայի սրտում գտնվող Կլուժ-նապոկա քաղաքի «Գեորգե Դիմայի» անվան ազգային երաժշտական ակադեմիայում, Ռումինիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, տեղի ունեցավ «Մոխիրը բաբախում է կրծքումս» վերնագրով համերգը՝ Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ և Բաբեշ Բոյայի անվան համալսարանի Հայագիտության ինստիտուտի օժանդակությամբ։
 
Ողջույնի խոսքով հանդես եկան Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարը և Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, որը, մասնավորապես, նշեց․«Տարեցտարի ժխտումը տարբեր ձևեր է ընդունում՝ հաճախ նույնիսկ հանցագործությունները արդարացնելու կամ դրանք որպես «ընդհանուր ցավ» դիտարկելու ձևով։ Հենց այս պատճառով ժխտողականության դեմ պայքարը պետք է առաջնահերթություն լինի բոլորիս համար։ Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ հայերն անցյալի անարդարությունների դեմ իրենց սուգն ու վրդովմունքը վերածել են կարևոր գործողությունների ոչ միայն իրենց, այլև այն ժողովուրդների համար, ովքեր այսօր բախվում են նույն վերաբերմունքին, որին հայերը արժանացել են ավելի քան մեկ դար առաջ»:
 
Ներկաները Հայոց պատմության ողբերգական էջերին ծանոթացան Ազատուհի-Վարդուկա Խորենյանի և Վարուժան Ոսկանյանի ընտանեկան վկայությունների էկրանավորման միջոցով։
 
Միջոցառումը վարում էր ՌՀՄ Կլուժի մասնաճյուղի նախագահ, հայտնի լրագրող Կարեն Շեբեշին։
 
Համերգին ներկա էին Կլուժ նահանգի ՏԻՄ ղեկավարներ, ռումինահայ համայնքի և Կլուժում բնակվող այլազգի համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: