• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ Բուխարեստում

23 ապրիլի, 2023
Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ Բուխարեստում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մասնակցեցին Ռումանիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի ձեռամբ մատուցած սուրբ Պատարագին և ոգեկոչման արարողությանը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին։
 
Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության նահատակներին, տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն։ Այնուհետ ներկաները «Վիկտորյա և Հովսեփ Դուդյան» գրադարան-թանգարանում մասնակցեցին հայտնի արգենտինահայ լրագրող Ավետիս Հաճեանի «Գաղտնի ազգ. Թուրքիայի թաքուն հայերը» գրքի ներկայացմանն ու լուսանկարների ցուցահանդեսին։ Քննարկումը վարում էր ռումինացի հայտնի պատմաբան, էսսեիստ Սորին Անտոհին։
 
Իր բացման խոսքում դեսպան Մինասյանը կարևորեց հեղինակի կատարած ահռելի աշխատանքը և նշեց, որ Թուրքիայում իրենց ինքնությունը թաքցնող հայերի պատմություններն ու նրանց խնդիրների վերհանումը մեր խոնարհումն է Ցեղասպանության բոլոր զոհերի անմահ հիշատակին։
 
Միջոցառումներին մասնակցում էին Ռումինահայոց միության ներկայացուցիչները, թեմական ու ծխական խորհուրդների անդամները, ռումինահայ համայնքի ներկայացուցիչները և նրանց օտարազգի բարեկամները։
 
Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Բոտոշանում, Կոնստանցայում, Գեորգենում և Ռումինիայի այլ հայաշատ քաղաքներում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: