• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Տրայան Հրիսթեային

07 փետրվարի, 2023
Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Տրայան Հրիսթեային
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 7-ին կայացել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանի և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Տրայան Հրիսթեայի հանդիպումը։
 
Շնորհավորելով զրուցակցին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Հրիսթեայի դիվանագիտական փորձառնությունը, այդ թվում նաև որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծապես կնպաստի իր առջև դրված պատասխանատու խնդիրների լուծմանը։
 
Երկուստեք կարևորվել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման նշանակությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղությանն և կայունությանը նպաստող գործոն։ Հույս է հայտնվել, որ էներգետիկ շահերը վեր չեն դասվի մարդու հիմնարար իրավունքներից և համամարդկային արժեքներից նաև Հարավային Կովկասում։
 
Դեսպան Մինասյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտում են և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտմանը:
 
Կողմերը քննարկել են նաև հայ-ռումինական երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: