• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սուրբ Պատարագ ու հոգեհանգստյան կարգ Բուխարեստում Հրանտ Դինքի սպանության տարելիցի, Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի, ինչպես նաև օրեր առաջ հրդեհից զոհված 15 հայ զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար

22 հունվարի, 2023
Հունվարի 22-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության անձնակազմը Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Միքայել և Գաբրիել առաջնորդանիստ տաճարում մասնակցեցին Ռումանիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ, Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմից մատուցված Սուրբ Պատարագին, որից հետո անցկացվեց հոգեհանգստյան արարողություն՝ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ երևելի մտավորական Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի և Բաքվի ջարդերին զոհ գնացած ավելի քան չորս հարյուր հայերի, ինչպես նաև օրեր առաջ հրդեհից զոհված 15 հայ զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար:
 
Միջոցառմանը ներկա էին նաև Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Ավարտին ներկաները եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ և խոնարհեցին ծաղիկներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: