• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվել է հայկական արվեստի փառատոնի 12-րդ թողարկումը

10 սեպտեմբերի, 2022
Ռումինիայի Գեորգեն քաղաքում անցկացվել է հայկական արվեստի փառատոնի 12-րդ թողարկումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 9-ից 10-ը մասնակցեց Լոռու մարզի քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգում կայացած Գեորգենի (պատմական հայաբնակ Ջուրջով) հայկական արվեստի փառատոնի 12-րդ թողարկմանը, որը կազմակերպվել էր Գեորգենի կաթոլիկ հայերի միության նախաձեռնությամբ (նախագահ Լասլո Կուլչար) դեսպանության հետ համագործակցությամբ։
 
Փառատոնի շրջանակներում, հիբրիդային ձևաչափով, անցկացվեց տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողով, որին հայկական կողմից մասնակցում էին Լոռու մարզպետարանի զարգացման, վերլուծության և զբոսաշրջային ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը, ինչպես նաև Երևանի ու Լոռու մարզի առաջատար տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, իսկ Հարգիտայի նահանգից՝ նահանգային խորհրդի փոխնախագահ Բարտի Տիհամերը, «Visit Harghita»-ի գործադիր տնօրեն Սզաբո Կարոյը, առողջարանների ու տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ և այլք։ Համաժողովի մասնակիցները ներկայացրեցին զբոսաշրջային շուկաների գրավչությունն ու զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ դեսպան Մինասյանը հույս հայտնեց, որ համաժողովին կհաջորդեն նաև գործընկերության հաստատման գործնական քայլերը։
 
Փառատոնի սկզբում տեղի ունեցավ հայազգի գեներալ Յանոշ Ցեցի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում, որից հետո մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին հայկական կաթոլիկ եկեղեցու բակում գտնվող գեներալի կիսանդրու առջև։
 
Միջոցառումներին մասնակցում էին Հարգիտայի նահանգային և Գեորգենի համայնքային իշխանությունների ղեկավարները, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ ռումինահայեր և օտարազգի հյուրեր, ովքեր հաղորդակից դարձան հայկական մշակույթին ու ավանդույթներին, վայելեցին հայկական ազգային երգն ու պարը, համտեսեցին հայկական սուրճ և կոնյակ:
Սեպտեմբերի 11-ին Գեորգենի Սբ․ Մարիամ հայկական կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ, որի ավարտին եկեղեցական երգչախումբը կատարեց նաև հայերեն լեզվով երգեր։
 
Այցի ընթացքում դեսպան Մինասյանը հանդիպեց նաև Գեորգեն համայնքի ղեկավար Սերգե Տիբոր-Անդրասին: Հանդիպման ընթացքում, ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, կողմերը քննարկեցին նաև Ալավերդի համայնքի հետ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու և փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, մասնավորապես, անդրադառնալով այս տարվա դեկտեմբերին Ալավերդի համայնքնի պատվիրակությանը Հարգիտայում հյուրընկալելու մանրամասներին:
Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական ԶԼՄ-ների կողմից:
 
Տեղեկանք։ Յանոշ Ցեց (Հովհաննես Ցեցյան, 1822-1904): 1848-1849 թվականների հեղափոխության հայազգի գործիչ, գեներալ, Պիշկիի ճակատամարտի հերոս, Արգենտինայի ռազմական ակադեմիայի հիմնադիր ու առաջին տնօրեն (1870-1874 թթ.)։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: