• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գեռլայում կայացել է Արմենոպոլիս փառատոնը

22 օգոստոսի, 2022
Օգոստոսի 19-ից 21-ը Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը Գեռլայում (նախկինում՝ Արմենոպոլիս/Հայաքաղաք) մասնակցել է Արմենոպոլիս փառատոնին, որին մասնակցում էր նաև Գեռլայի քույր քաղաք հանդիսացող Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։
 
Միջոցառման շրջանակներում Արթուր Ճաղարյանը հանդիպեց Գեռլայի քաղաքապետ Իոնել-Օվիդիու Դրագանին, ում հետ քննարկվեցին քույր քաղաքների համագործակցության առաջիկա միջոցառոիմներն ու ծրագրերը, որոնք համավարակի պատճառով հետաձգվել էին։ Զրուցակիցները բարձր գնահատեցին քույր քաղաքների հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում տեղի հայ համայնքի անուրանալի դերը։ Դեսպանը և Իջևանի համայնքապետը հանդիպեցին նաև Ռումինահայոց միության Գեռլայի մասնաճյուղի ղեկավար Յոն Էստեգարին, ծանոթացավ տեղում հայապահպանության, մշակութային ժառանգության, ազգային արժեքների և ավանդույթների պահպանման հետ կապված խնդիրներին։
 
Օգոստոսի 21-ին հայկական պատվիրակությունը մասնակցեց նաև Գեռլայի Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարում հայկական ծիսակարգով մատուցված պատարագին, որի ընթացքում ընթերցվեց Ալբա Յուլիայի ռոմանա-կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ դոկտոր Կովաչ Գերգեի հատուկ ուղերձն՝ ուղղված տեղի հայ կաթոլիկ համայնքին։ Ուղերձում, մասնավորապես, վերահաստատվում էր պատրաստակամությունն աջակցելու տեղի հայ կաթոլիկ համայնքին շարունակելու պահել իր հավատքը, մշակույթն ու ավանդույթները։
 
Պատարագից հետո հայկական պատվիրակության անդամներն այցելեցին վերջերս վերանորոգված ֆրանցիսկական կաթոլիկ եկեղեցու գրադարան, որտեղ պահվում է Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ եկեղեցիների արխիվը։
 
Այցի ընթացքում դեսպանը նաև տեղեկացվեց, որ դոկտոր Կովաչ Գերգեի որոշմամբ՝ տեղական իշխանությունների հետ համագործակցաբար, վերանորոգվելու է Գեռլայի հայ կաթոլիկ տաճարը։ Գոհունակությամբ ընդունելով որոշման մասին՝ դեսպան Մինասյանը հույս հայտնեց, որ այս հարցում ևս համագործակցություն կհաստատվի հայկական կողմի՝ այդ թվում և Հայ կաթողիկե եկեղեցու հետ, ընդգծելով, որ նման ձևաչափը կամրապնդի եկեղոցու և համայնքի միջև համագործակցությունն ու հարաբերությունների ներկա վիճակը։
 
Միջոցառման ընթացքում դեսպանը և Իջևանի քաղաքապետը հանդիպումներ ունեցան նաև Գեռլայի քույր քաղաքներ հանդիսացող մի շարք եվրոպական քաղաքների պատվիրակությունների հետ՝ այդ թվում Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլն՝ ուրբանիզացման խնդիրներում փորձի փոխանակման և Իջևանում առաջավոր լուծումների կիրառման նպատակով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: